Վարչապետ Փաշինյանն Իրանի նախագահին է ներկայացրել Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս.թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։

Վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել ԻԻՀ նախագահի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կարևորությունը»,- գրել է նա։

Related posts

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 մլն դրամի վարկ․ նախաձեռնվել է քրվարույթ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր