Վարչապետն ու ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությունն անդրադարձել են տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Նա, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Վարչապետը շեշտել է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես, ֆինանսական բնագավառում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցերի:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին

Խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով․ ՊՆ

«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով