Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը ողջունել է այցը և նշել, որ վերջին տարիներին Հայաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ, տեղի են ունենում բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զարգանում է համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում, մասնավորապես, փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Վարչապետն անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նշել է, որ կողմերն այժմ համագործակցության նոր օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում, ակնկալվում է, որ այն նոր ազդակ կհաղորդի կազմաոլորտ կապերի հետագա ընդլայնմանը:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև միջազգային նշանակության թեմաների:

Related posts

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը