Վարչապետն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):

Վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:

Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:

Related posts

Թեժ վիճաբանություն, քաշքշոց ու ծեծկռտուք ԱԺ նիստերի դահլիճում

Միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026-ի առաջին 9 ամիսներին տրամադրվել է 320 մլն դոլար. Փաշինյան

Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ