Վարչապետն անհրաժեշտ է համարում խաղողագործների միավորումն ու ասոցիացիաների ստեղծումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում խաղողագործների միավորումը և ասոցիացիաների ստեղծումը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով գյուղոլորտում առկա խնդիրներին:

«Խաղողագործները պետք է ձևավորեն որևէ ասոցիացիա, որ կարողանան մյուս տարվա համար բանակցել մթերողների հետ ու անհրաժեշտության դեպքում նաև կառավարության առաջ հարցեր բարձրացնել աշխատանքային մակարդակում։ Ամեն անգամ գալ ու օգոստոսին հիշել, որ խաղողի մթերման խնդիր կա…», – ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այդքան էլ ճիշտ չէ, որպեսզի կառավարությունն ընկերություններին ասի. «Գիտե՞ք ինչ, այսքանով պետք է մթերեք»:

«Դա խաղող արտադրողների ու մթերողների բանակցությունների ու շուկայական հարաբերությունների կարգավորման հարց է: Սա գյուղատնտեսական ինստիտուտների համակարգերի կայացման առումով շատ կարևոր է»,- ասաց կառավարության ղեկավարը:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ