Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Related posts

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. կա՞ Հայաստանից ավելի լավ ընկեր. Իրանի փոխնախագահ