Վարչապետի որոշմամբ փոփոխություններ են կատարվել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում:

Փաստաթղթում մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 367-Ա որոշման հավելվածում՝

2. 1) «Էդուարդ Աղաջանյան» բառերը փոխարինել «Արսեն Թորոսյան» բառերով.

3. 2) «Սրբուհի Գալյան» բառերը փոխարինել «Արմեն Հովհաննիսյան» բառերով.

4. 3) «Երվանդ Խունդկարյան» բառերը փոխարինել «Լիլիթ Թադևոսյան» բառերով.

5. 4) «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով.

6. 5) հանել «Նաիրա Զոհրաբյան – ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը.

7. 6) «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերից առաջ լրացնել «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,» բառերով»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Related posts

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ակնկալում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի արագ ստորագրումը. Ֆոն դեր Լայեն

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի մարզում