Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որեւէ կապ չունի ինձ հետ.Նազելի Բաղդասարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո քաղաքական որոշ շրջանակներ ակնհայտորեն անցել են իրենց ավանդական ձեռագրին՝ մտացածին լուրեր տարածելով կեղծ էջերից։

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որեւէ կապ չունի ինձ հետ։ Ավելին, արտացոլված նյութերը հեռու են իրականությունից, եւ ինչ-որ մեկի «վառ» երեւակայության արդյունքն են։

ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, խնդրում եմ իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները հրապարակելուց առաջ նկատի ունենալ՝ որպես խոսնակ իմ գրառումները բացառապես այս սոցիալական հարթակում են։

Related posts

Հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն չկա․ Իրանի ԱԳ նախարար

Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանից հրթիռային հարվածների հինգերորդ ալիքի մասին

Իսրայելն ավարտել է Թեհրանի ռազմական օբյեկտների վրա ամենածավալուն հարձակումը