Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային հիմնական մոտեցումները:

Ներկայացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարական կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ փաստաթղթերի կոնսոլիդացիան, հստակ աստիճանակարգությունը, մեթոդական պահանջներն ու միասնական ձևաչափերը, կատարողականի բարելավումը, մասնակցային ու հաշվետու գործընթացը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև համակարգի ներդրման հետ կապված հարցերին:

Ռազմավարական կառավարման արդյունավետության բարձրացման ուղղված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Վարչապետը հանձնարարել է քննարկումների արդյունքում բարձրացված հարցերի և առաջարկությունների հիման վրա հայեցակարգի նախագիծը լրամշակել և ներկայացնել հաստատման:

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան