Վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:

Related posts

Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Ախուրյանի բնակիչ 12-ամյա տղան հեծանվային պատահարից ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում