Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացմանը, տնտեսության խթանմանը, ներդրումների ոլորտում առկա հնարավորություններին, կապիտալի շուկայում առաջընթացի ապահովմանը, մարդկային կարողությունների զարգացմանը, Հայաստանը նորովի բրենդավորելուն վերաբերող հարցերին։ Մտքեր են փոխանակվել տեխնոլոգիաների, կրթության, գիտության բնագավառներում ՀՀ կառավարության ծրագրերի և գործիքակազմերի շուրջ։

Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, վերոնշյալ ուղղություններով հնչել են նաև առաջարկություններ, որոնք կքննարկվեն Կառավարությունում։ Երկրի ղեկավարն առաջարկել է աշխատանքային քննարկումներին ներգրավել նաև նախաձեռնություններով հանդես եկած մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական։

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ