Վարչապետը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլք:

Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը:

Քննարկվել են հիմնադրամի 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2023 թվականի տարեկան բյուջեն:

Related posts

Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Արաղչին ու Բայրամովը քննարկել են Իրան-Ադրբեջան հարաբերությունները

Սաղմոս 5-ը՝ Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին. վարչապետը տեսանյութ է հրապարակել