Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին փոխգործակցության և Հայաստան–Հունաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ համագործակցության լայն օրակարգը և շեշտել Հունաստանի կողմից ՀՀ Կառավարության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ցուցաբերվող օժանդակության կարևորությունը։

Խրիստոս Սոֆիանոպուլոսն իր հերթին հավելել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական ակտիվ երկխոսություն, և վստահություն հայտնել, որ առևտրատնտեսական կապերն առաջիկայում էլ ավելի կզարգանան ու կընդլայնվեն։

Հանդիպման ավարտին վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Related posts

Արթիկի Նոր Կյանք բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 533 ձայն

Շնորհակալ ենք, տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանին և Արթուր Դավթյանին

Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը