Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցել են հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, այլք:

«Սպիտակում հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին»,- գրել է վարչապետը Instagram-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք՝ այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

37 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:

Տեղեկացնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի:

Related posts

Հասարակական խորհրդի նիստին քննարկվել են արհեստական բանականության կարգավորման նախագծի մշակման մոտեցումները

14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը