Վարչապետը Կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանում մեկնարկող COP17 համաժողովին

Վարչապետը Կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանում մեկնարկող COP17 համաժողովին և նշել, որ մասշտաբային այս միջոցառման անցկացման համար մեծ աշխատանք է իրականացվել։ «Մեծ թվով հյուրեր են գալու Հայաստանի Հանրապետություն և ուզում եմ ընդգծել, որ մեծ թվով հյուրերի ներհոսքը նոր և մեծ հնարավորություն է մասնավոր հատվածի համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ամենն արվել է նաև մարդկանց կողմից գումարներ վաստակելու հնարավորություն ստեղծելու համար։

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև 2026 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճին։ «Վերջին տվյալներով՝ սեպտեմբերին նույնպես բոլոր ժամանակների սեպտեմբերի համար ունեցել ենք զբոսաշրջության ռեկորդային ծավալ, կարծում եմ՝ 2026 թ. հոկտեմբերն էլ լինելու է այդպիսի ռեկորդային։ Եվ մեծ հավանականությամբ, ընդհանրապես, 2026 թ. զբոսաշրջության առումով լինելու է ռեկորդային։ Կարծում եմ նաև, որ մեր վիճակագրությունը և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ COP համաժողովները, բացի այդ ընթացքում մարդկանց ներհոսք ապահովելով, հետագայում շատ էականորեն մեծացնում են տվյալ երկրներում ուղղվող զբոսաշրջային հոսքերը»,- ասել է երկրի ղեկավարը՝ հաջողություն մաղթելով COP17 համաժողովը պատշաճ մակարդակով ընդունելու, իրականացնելու համար։

Related posts

Վարչապետ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին

Հայկական դրամի պատմությանը նվիրված ցուցահանդես՝ Արթիկում

Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ