Վարչական դատարանը վերահաստատել է ՄՊՀ դիրքորոշումը հավի ձվի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ

Վարչական դատարանը թիվ ՎԴ/9807/05/21 գործով 2021 թվականի փետրվարի 9-ին կայացրած վճռով մերժել է «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 174 որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության և «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում հավի ձվի իրացման գների բարձրացումը որակել էր որպես գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում:

«Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 15 039 156 դրամի չափով:

ՄՊՀ-ից հայտնում են՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը չի բողոքարկել հանձնաժողովի որոշումը, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության հայցի վերաբերյալ Վարչական դատարանը դեռևս վճիռ չի կայացրել:

Related posts

Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

Մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործըն ուղարկվեց դատարան