Վարդենիս-Ծովինար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

Փետրվարի 3-ին՝ ժամը 23:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծովինար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին Ծովակ գյուղի մոտակայքում VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Ղ. ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Related posts

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Թուրքիան ներդնում է արհեստական բանականությամբ աշխատող հեռուստատեսային մոնիթորինգի համակարգ

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը