Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՆԳՆ ոստիկանության զորքերի, Քրեական ոստիկանության, Պարեկային ծառայության, Համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։

Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են ուժեղացված ծառայություն՝ հետևելով անվտանգության կանոնների պահպանմանը։

Թեև նպատակը դեպքերի և պատահարների կանխումն է, այսուհանդերձ ցանկացած օրինազանցում արժանանալու է համարժեք հակազդման և իրավական գնահատականի։

ՆԳՆ-ից հորդորում են խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության և համակեցության բոլոր կանոնները։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները