Վարդավառին կփակվեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ:

Related posts

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ

Դպրոցական օլիմպիադաների կարգը փոխվել է 2026 թ.-ի հոկտեմբերի 23-ից. ի՞նչ է սահմանում ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը