Վարդան Ղուկասյանը կալանավորվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020 թվականի 44 օրյա պատերազմին մասնակից զինվnրների հարազատներից խաբեությամբ գումար հափշտակելու գործընթացը շարունակվում է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հենրիկ Ասատրյանը, մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադերբեջանի Հանրապետության կnղմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Աշոտ Ասատրյանին վստահություն վերշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես ՌԴ որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն:

Աշոտ Ասատրյանի հետ հետագա հանդիպումների ընթացքում Վ. Ղուկասյանը հայտնել է, թե իբր ճշտել է, nր Հենրիկ Ասատրյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնուհետև ՀՀ տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է 30.000 ԱՄՆ դոլար տալ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց:

Միաժամանակ, Ա. Ասատրյանին մոլորեցնելու, նպատակով Վարդան Ղուկասյանը հայտնել է, թե իբր նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ասլանյանից:

Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղուկասյանը 2021թ. փետրվարի 22-ին Ա. Ասատրյանին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կnղմից իրեն պարտքով տրվող գումար:
Վարդան Ղուկասյանը կալանավորվել է:

Related posts

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Իրանական ծագման որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ