Վարդան Ղուկասյանը՝ Գյումրու համայնքապետ

Գյումրի համայնքի նորընտիր ավագանին համայնքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 18 անդամ:

Ավելի վաղ՝ համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստին, ավագանու խմբակցությունները ներկայացրել էին մեկական թեկնածու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը ձևավորելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի էին ունեցել ընտրություններ, ինչի արդյունքում որևէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու անդամների մանդատների 50 տոկոսից ավելին: Ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ քվեարկելու են առավելագույն քվե ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին:

Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ:

Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցում նիստին:

Related posts

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան

Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ