Վարդան Կոստանյանը ազատվել է Իրանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վարդան Կոստանյանը ազատվել է Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` 1. Վարդան Կոստանյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Related posts

Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն

Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը