Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի Պրեմիեր լիգայում. պաշտոնական

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Կազինցբարցիկայի» կազմում:

Հունգարական ակումբի տնօրեն Սիմոն Միկլոշը նշել է․ «Պետք էր ուժեղացնել պաշտպանությունն ու ավելի լավ տարբերակ գտնել, քան ազգային հավաքականում շուրջ 100 հանդիպում անցկացրած ու հավաքականի ավագ հանդիսացող պաշտպանը՝ դժվար էր պատկերացնել։ Համոզված եմ, որ նա ոչ միայն թիմի արդյունքների, այլ նաև ֆուտբոլիստների անհատական առաջընթացին մեծապես կնպաստի»։

«Կազինցբարցիկայը» 2024/25 մրցաշրջանում Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է երկրորդ տեղը` վաստակելով 53 միավոր։

Related posts

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին