Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի դեմ՝ հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:

«Պետրոն թույլ է տվել թմրակարտելներին ծաղկել և հրաժարվել է կանխել նրանց գործունեությունը։ Նախագահ Թրամփն այսօր հստակ ցույց է տալիս, որ մենք չենք հանդուրժի թմրանյութերի մաքսանենգությունը մեր երկիր»,- հստակեցրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կտրուկ էր արտահայտվել Պետրոյի հասցեին՝ նրան անվանելով «սրիկա և ավազակ»:

«Նրանք կոկաին են արտադրում այնպիսի քանակությամբ, որը մենք նախկինում երբեք չենք տեսել, և վաճառում են այն. նրանք այլևս չեն կարող խուսափել դրանից»,- հայտարարել է Թրամփը:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին