Վանեցյանը` Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կիսվել է Մարտուն Գրիգորյանի՝ «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է» գրառմամբ և կից գրել․ «Միանշանակ»։

Գրառման մեկնաբանությունների բաժնում՝ պատասխանելով քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին դիտարկմանը՝ Վանեցյանը նշել է․ «Հավատացեք, որևէ անակնկալ չի լինելու»։

Ավելի վաղ Euromedia 24 –ը գրել էր, որ Գյումրիում Մարտուն Գրիգորյանի շտաբում տեղի են ունենում քննարկումներ։

Ըստ Euromedia 24 – ի աղբյուրների՝ քննարկմանը ներկա է նաև Արթուր Վանեցյանը։

Related posts

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել է պաշտոնաթողության մասին

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը