Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «KamAZ»-ը․ կա զոհ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1986 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Կ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Լ․ Դ․-ն (ծնված 1984 թ․) տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին