Վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է. Պուտին

Եվրոպայում կան մարդիկ, ովքեր աջակցում են Ռուսաստանին, և ապագայում ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է վերականգնվեն:

Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան այն ժամանակ էր (խմբ․ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ)՝ սպիտակ և սև, կարմիր և շագանակագույն։ Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Related posts

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Ճապոնիայում ստեղծվել է խելացի ակնոց՝ նախատեսված և՛ կարճատեսների, և՛ հեռատեսների համար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել