Վաղվանից կամ այսօր գիշերվանից ավանը չի լինելու․ Գալստանյանը ցանկանում է վերադասավորել շարժումը

96-ժամյա այս գործընթացը ավարտված է, Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հավելել՝ վաղվանից կամ այսօր գիշերվանից ավանը չի լինելու:

Գալստանյանը տեղեկացրել է, որ ուրբաթ, շաբաթ կիրակի օրերին հանդիպումներ են ունենալու քաղաքական ուժերի, բայց ոչ բոլորի հետ: Գալստանյանը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջ շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ, ընդգրկուն և շարժումը հասցնել իր հաղթական ավարտին։

Related posts

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ

Աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ՝ Ախուրյանում

Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան