Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել

Մարտի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաններից մեկի մոտ կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում։ Նա հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Արտիմետ բնակավայրում գործող գազալցակայանի մոտից։

Հիվանդանոցից ոստիկանները ժամանել են նշված գազալցակայան, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է կասկածյալի ինքնությունը: Վերջինը Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է, ում և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու համար աշխատանքներ են իրականացվում։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները նաև հայտնաբերել են դեպքին ականատես անձանց, որոնց ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում:

 

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ