Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են եղել։
Ըստ այդմ՝ Վահրամ Գրիգորյանը նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Վահրամ Գրիգորյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ»,- ասված է համապատասխան հրամանագրում:

Related posts

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում

Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում է. Սիրսկի