Վահան Քերոբյանը Բեռլինում քննարկել է գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները

Բեռլին կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։
Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում արձանագրվող ցուցանիշներն ու զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։
Կողմերը քննարկել են նաև գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում։

Related posts

Սահմանադրությունը՝ պետության իրավական հիմք

Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ

Առաքելություն՝ առանց հանգստյան օրերի