Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային հարցեր

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-եգիպտական հարաբերությունների բարեկամական բնույթը: Մտքեր են փոխանակվել ընթացիկ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում բազմակողմ շահավետ համագործակցության հետագա ամրապնդման շուրջ։ Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները:

Related posts

ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին

ՌԴ շրջանների և Ղրիմի երկնքում խոցվել է 616 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով