Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում

 

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Մարտունու տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Related posts

Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում