Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։

Արարողությանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը ողջունել է արարողությանը մասնակցող առաջնորդներին, որոնց թվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և այլ բարձրաստիճան հյուրեր։

Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Նորին Սրբությունը փոխանցել
է իր խոսքն ու օրհնությոնը բոլոր ներկաներին։

Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա