Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար:

Ստոլտենբերգը 65 տարեկան է: 2000-2001 և 2005-2013 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը: Ներկայացնում է Նորվեգիայի Լեյբորիստական կուսակցությունը:

Նախորդ շաբաթ Նորվեգիայի երկկուսակցական կառավարությունը լուծարվել է, երբ փոքրամասնության կուսակցությունը դուրս է եկել Լեյբորիստական կուսակցության հետ կոալիցիայից: Կառավարության հրաժարականի պատճառ են դարձել էներգետիկ քաղաքականության շուրջ տարաձայնությունները։

Նորվեգիայում խորհրդարանի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին:

Related posts

ԱԺ նիստին վարչապետը և ընդդիմադիր պատգամավորը պայմանավորվեցին գնալ, տեսնել՝ ստրատեգիական նշանակության ինչ է ստեղծվել սահմանին

Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռոբերտ Քոչարյանը հայր Ալիևի տված երաշխավորագիրը մինչև հիմա արդարացնում է. Վահագն Ալեքսանյան