Ստեփանակերտի օդանավակայանի մերձակա հատվածներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է ռոբոտատեխնիկական «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ համալիրը

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հայտնաբերել ու վնասազերծել են 4577 պայթունավտանգ առարկա։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 80 հեկտար տարածք, 24.8 կմ ճանապարհ, 168 շինություն ու հասարակական նշանակության 6 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 4577 պայթունավտանգ առարկա»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկ օրվա ընթացքում ականազերծվել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի գազատար խողովակի շրջակա տարածքն ու Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի շրջանը։

Օդանավակայանի մերձակա հատվածներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է ռոբոտատեխնիկական «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի անվտանգությունն ու մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը։

 

Related posts

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին