Ստեփանակերտի բնակելի տներից մեկի հարակից հողամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են՝ այսօր 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործների փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ:

«Սակրավորները քիչ հետո տեղում այն կվնասազերծեն: Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոսներ՝ 911,101,112: 047 940911»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Related posts

Առաջիկա օրերին կշարունակվի շոգը․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ջաջուռում բնից ընկած արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ

«Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանում Հայաստանից կաթնամթերքի ներմուծման վրա