Ստեղծվում է Ուկրաինա, Լեհաստան, Մեծ Բրիտանիա նոր միություն. Զելենսկի

«Մենք Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայի հերթական նստաշրջանի բացման ժամանակ։ Ենթադրվում է, որ համապատասխան պայմանավորվածությունները կամրապնդվեն Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Բորիս Ջոնսոնի ու Մատեուշ Մորավեցկու՝ Կիև այցի ընթացքում՝ տեղեկացնում է ТАСС-ը։

Զելենսկին նաև ասել է, որ դիվանագիտական ​​աջակցությունն Ուկրաինային ամենաբարձր մակարդակի վրա է 2014 թվականից ի վեր։ Միաժամանակ նա հավելել է, որ իր երկիրը «գնահատում է բոլորի աջակցությունը, բայց հույսը դնում է միայն իր վրա»։

Ռադայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Կորնիենկոն լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի նոր միությունը չի ընկալվում որպես այլ դաշինքների՝ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի այլընտրանք։

Related posts

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում

Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում է. Սիրսկի