Ստանձնել ենք իշխանությունը, երբ Հայաստանը՝ որպես պետություն, նման է եղել անդունդը գլորվող մեքենայի. Փաշինյան

2018 թ. ստանձնել ենք իշխանությունը, երբ Հայաստանը՝ որպես պետություն, նման է եղել անդունդը գլորվող մեքենայի, որը ոչ անիվ ունի, ոչ շարժիչ, ոչ արգելակ և ոչ էլ ղեկ: Այո, 2 տարվա ընթացքում մենք արել ենք ամեն ինչ, որ մեր երկիրը պոտենցիալ աղետի նկատմամբ դիմակայունություն ունենա՝ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ Գայ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը: Նա ներկայացրել է իրենց իշխանության օրոք կատարված աշխատանքները: «Եթե նախորդ 20 տարիներին մեր երեք տարվա արածի տեմպի մեկ երրորդը պահպանվեր, ուրիշ վիճակ կունենայինք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ 2018 թ. հետո Արմավիրի մարզում կրկնապատկվել են ջերմոցների քանակը, կաթիլային ոռոգման համակարգերի թիվը, սառնարանային տնտեսությունների թիվը և այլն:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը