Ստամբուլում 24-հարկանի երկնաքեր է այրվել (տեսանյութ)

Գիշերը Ստամբուլում 24-հարկանի երկնաքեր է այրվել։ Այս մասին Լենտա ռու-ի փոխանցմամբ հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը։
Հրդեհը բռնկվել է Կադիկեյի շրջանում գտնվող շենքում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Twitter-ի իր էջում նշել է, որ տարհանումն իրականացվել է առանց մարդկային զոհեր ։ «Բռնկման պատճառը կպարզվի հետաքննությունից հետո», – հայտարարել է քաղաքապետը:
Հաղորդվում է նաեւ, որ սկզբում կրակը ծածկել է ստորին հարկերը, բայց շուտով արտաքին երեսպատման միջոցով հասել է վերին հարկերին:
Հրդեհը հաջողվել է մարել։
Ավելի վաղ Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքում պայթյուն էր որոտացել, Զոհվել էր ավելի քան 20 մարդ, եւս 17-ը վիրավորվել էին:

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին