Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել

Խոշոր հրդեհ է այսօր բռնկվել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Ինչպես տեղեկացնում է vesti.ru–ն, այրվում է քաղաքային համալսարանական հիվանդանոցը։ Կադրերում երևում է, որ շենքից խիտ սև ծուխ է դուրս գալիս, լսվում են պայթյունների ձայներ։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները։ «Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնում է, որ տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան: Նախնական տվյալներով ՝ հրդեհը բռնկվել է շենքի վերին հարկում գտնվող վերանորոգման աշխատանքների ժամանակ։

 

 

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը