Սպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել

Ապրիլի 9-ին՝ ժամը 19։06-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով մեծ քարի կտորներ են հայտնվել երկաթգծի վրա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին. երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է։

Փրկարարները և երկաթգծի աշխատակիցները (երկաթուղային կռունկի օգնությամբ) հեռացրել են քարաբեկորները` ընդհանուր մոտ 3,5 խմ երթևեկությունը վերականգնվել է։

Related posts

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել

Արենիում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է նաև էլեկտրասյանը և այլ մեքենայի․ կան վիրավորներ