Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հուլիսի 10-ին և 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Related posts

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ԿԸՀ նախագահի գրառումը