Սպասվում է թաց ձյուն. եղանակը Հայաստանում

Մայիսի 20-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։ Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մայիսի 20-ին 20-25մ/վ, մայիսի 23-25-ը՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը