Սուրեն Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են փոխգործակցության հարցեր

Դեկտեմբերի 20-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև հայկական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ակտիվ մասնակցությունը զենքի և զինամթերքի, տեխնիկական տարբեր միջոցների ապահովման գործընթացում՝ վստահեցնելով, որ կառավարությունն ամեն կերպ նպաստելու է ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջնային է որակել ոլորտի զարգացման կարևորությունը, հաստատել արդյունաբերության կողքին նախարարության՝ հետևողական կանգնած լինելու և խնդիրների լուծմանը հետամուտ լինելու  փաստն ու այդ համատեքստում կարևորել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նման բաց ու թափանցիկ աշխատանքային քննարկումներ ունենալը և դրանք պարբերական դարձնելը:
Ոլորտի պատասխանատուներն ու առանձին ընկերությունների տնօրենները խոսել են կատարված աշխատանքների, գրանցած արդյունքների և հաջորդ տարվա անելիքների մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին