Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Մինչ հարցերի քննարկմանն անցնելը Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:

Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Related posts

Հայաստանն ընտրվել է Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ

Բուժաշխատողի օրը` Գյումրիում

Մակրոնը տեղեկացրել է Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի մասին