«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նկատվել են սննդային թունավորման դեպքեր

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր, որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։

Related posts

Գյումրիում անցկացվեց երկօրյա ճամբար՝ 50 տարեկանից բարձր կանանց համար

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները կվերցնեն խորհրդարանական մանդատները