«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը անդրադարձել է 1 տարեկան երեխայի մահվան դեպքին:

«Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:

Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմը և համապատասխան մասնագետները անմիջապես իրականացրել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- ասվում է ԲԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Related posts

Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. Կալաս

Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքով պայմանավորված հոսպիտալացման պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է. ՀՀ առողջապահության նախարարություն