Սովորական երկաթուղի է լինելու, Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում. Օվերչուկ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումը տևել է 9 ժամ, Սոչիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակներում Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության թղթակցին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Դրա արդյունքներով պայմանավորվածություն կա հիմնարար կետերի շուրջ՝ որտեղով է անցնելու երկաթգիծը, ինչպես է իրականացվելու մաքսային հսկողությունը։

«Դա սովորական երկաթուղի է լինելու, Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և բոլոր կողմերից ցանկություն կա հնարավորինս շուտ սկսել ապաշրջափակման գործընթացը», – ասել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետը հավելել է նաև, որ Հայաստանից է կախված լինելու ՌԴ ԱԴԾ-ի կողմից սահմանային հսկողություն իրականացնելու հնարավորությունը։

Related posts

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել