«Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը․ Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան չվերթը

default

«Սյունիք» օդանավակայանը հերքում է տարածել․

««Սյունիք» օդանավակայանը հայտարարում է, որ հակառակ այսօր լրատվամիջոցներում տարածված հրապարակումների, օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։ Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։
Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով։
Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո, որը նախատեսվում է այս տարեվերջին։
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերից, նախկին 3-ի փոխարեն իրականացվում է շաբաթական 5 չվերթ, որոշակի պահանջարկ է նկատվում նաև չարտերային թռիչքների մասով։
Խնդրում ենք լրատվամիջոցներին և անհատներին, «Սյունիք» օդանավակայանի և «ՆովԷյր» ավիաընկերության մասին տեղեկությունների համար դիմել պաշտոնական խողովակներով։ Միշտ պատրաստակամ ենք տրամադրել հանրության համար կարևոր տեղեկություն»։

Related posts

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում